ՔԿՀ-ներում կադրային փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում կադրային փոփոխություններ են սպասվում. չի բացառվում, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը պաշտոն ստանա ԱՆ ՔԿՀ վարչությունում, իսկ «Արմավիր» ՔԿՀ պետ նշանակվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը, որը, ըստ լուրերի, համարվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանի մտերիմը:

Կադրային այս փոփոխությունների մասին քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն օրերս անդրադարձավ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու կամ վերափոխելու հեռանկարին: Ի դեպ, հիշեցնենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում սկանդալ էր բացահայտվել, երբ դատապարտյալներին մարմնավաճառներ էին «մատակարարել»: Ու հիմա հետաքրքիր է՝ երբ Աֆրիկյանը նշանակվի «Արմավիր» ՔԿՀ պետ, արդյո՞ք կկարողանա պահպանել այդ ՔԿՀ-ում հաստատված խիստ կարգուկանոնը, թե նույն բարձիթողի վիճակը կլինի նաեւ այնտեղ:




Լրահոս