Խորհրդավոր դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է ազատամարտիկի դի. պայթյուն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1955 թ. ծնված Ռ. Ֆ.-ի դին:

shamshyan.com կայքի տեղեկություններով` փրկարարները, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ տան մեջ կան պայթյունի հետքեր, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են, իսկ որոշ գույք վնասվել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 62-ամյա Ռազմիկ Ֆառաշյանն էր, նա ազատամարտիկ է:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս