Քաղաքացիները ոստիկանության ստորաբաժանումներում կամավոր զենք-զինամթերք են հանձնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1955 թ. ծնված Դավիթ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 27-Ե» 12 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Արմեն Թ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական, ողորկափող հրացան:

***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Լուսիկ Ս.-ն կամավոր հանձնել է «P-411-76» գրառմամբ արկ, 154 ինքնաձիգի փամփուշտ, 3 հատ «Տրոտիլովայա շաշկա 200գ» գրառմամբ պայթուցիկ նյութեր և ինքնաձիգի պահունակ:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1987 թ. ծնված Լյուդվիգ Ս.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի՝ 24, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 3 փամփուշտ և ինքնաշեն ատրճանակ:




Լրահոս