
«Օրենքով գող» Զախարի Կալաշովի (առավել հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ) փաստաբան Զելիմհան Արապիևին թալանել են, գրում է mzk1.ru-ն:
Ջարդել են նրա մեքենայի ապակին, գողացել են պորտֆելը, որում եղել է սմարթֆոն, Շաքրո Մոլոդոյի գործով նյութեր և հավաստագիր:
Նյութական վնասը փաստաբանը գնահատել է 80 հազար ռուբլի:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 14-ին փոխհրաձգություն էր տեղի ունեցել Ռոչդելի փողոցում, որի արդյունքում 2 մարդ էր զոհվել: Գլխավոր կասկածյալը Շաքրո Մոլոդոյն է: