![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/arm-7001.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Արարատի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն