Այժմ անհնար է գտնել մի մարդու, ով սմարթֆոն չունի: Եվ քիչ հավանական է, որ չգտնեք մեկին, ով գիտի իր հեռախոսի բոլոր հնարավորությունների մասին:
Android-ի այս ֆունկցիաները հայտնի են քչերին:
Էներգիայի տնտեսման ամենահեշտ միջոցը
Եթե Android-սարքի համար ընտրեք սև կամ այլ մուգ ետնապատկեր, ապա պիքսելների ավտոմատ լուսավորումը կանջատվի, և կնկատեք, թե ինչպես է հեռախոսն ավելի երկար աշխատում առանց լիցքավորման:
Ձայնի միջոցով տեքստի արտաբերում
Կարգավորումների մեջ գտեք «Հատուկ հնարավորություններ » բաժինն ու ակտիվացրեք տեքստի ձայնային արտաբերումը:
Միացնել «հյուր ռեժիմը»
Եթե հեռախոսը ցանկանում եք որոշ ժամանակով փոխանցել մեկ այլ մարդու և պահպանել անձնական տեղեկությունները, միացրեք «հյուր ռեժիմը» ՝ էկրանը 2 մատով ներքև տանելով և սեղմելով օգտատեր նկարի վրա, որը գտնվում է վերևի աջ անկյունում: Այնտեղ կավելանա ավելացնել հյուրին ֆունկցիան, և կարող եք ընտրել, թե ինչ գործողություններ կարող է կատարել այդ մարդը:
Էկրանի խոշորացույց
Թույլ տեսողություն ունեցողների համար կա ֆունկցիա էկրանը մեծացնելու համար, մտեք «Կարգավորումներ->հատուկ հնարավորություններ->մեծացման համար ժեստեր»: Դրանից հետո այդ մասը մատով պահելով մեծացրեք:
Մոդեմի ռեժիմ
Կարգավորումների մեջ ընտրեք «Հոթ-սփոթ» և սեղմեք «WLAN» նշանը:
Գլխի շարժումով կառավարել սմարթֆոնը
Երբ ձեռքերը զբաղված են, կարելի է գլխով կառավարել սմարթֆոնը՝ ակտիվացնելով EVA Facial Mouse հավելվածը:
Թաքնված խաղ
Google ընկերությունը Android-սարքերի վրա փոքրիկ նվեր է տեղադրում օգտատերերի համար, որն այդքան էլ հեշտ չէ գտնել: Բացեք «կարգավորումներ» բաժինը, ապա՝ «հեռախոսի մասին» կամ «պլանշետի մասին»: Մի քանի անգամ արագ սեղմեք «Android տարբերակ» բաժինը, և երբ էկրանին հայտնվի փոքր մարշմելոու, դրա վրա մի քանի անգամ սեղմեք, և փոքր խաղ կբացվի: