Շուտով կդադարեցվեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի լիազորությունները:
Նշենք, որ Գրիշա Մելիք-Սարգսյանն աշխատել է Դատախազության համակարգում, վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվել է 1999 թվականին։
Այս տարի կդադարեցվեն նաև դատավոր Կարինե Ղազարյանի լիազորությունները։ Վերջինս վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել 2011 թվականին։
Դատավորը երկար տարիներ աշխատել է դատական համակարգում։