Ուր են տանում Հայաստանի պետական կառույցները պայթեցնելու նպատակ հետապնդող ահաբեկիչների նկատմամբ միջազգային հետախուզման հետքերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իզվեստիա» թերթի հետ զրույցում ՌԴ ՆԳ նախարար Ալեքսանդր Պրոկոպչուկը սկանդալային հայտարարություն է արել. ռուսական իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել մի խումբ անձանց նկատմամբ, որոնք նախապատրաստվել են ահաբեկչություն իրականացնել ոչ միայն ՌԴ-ում, այլ նաեւ Հայաստանում՝ ծրագրելով պայթեցնել Հայաստանի պետական կառույցները:

Այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ առումով. «Ժողովուրդ» օրաթերթը 2017 թվականի հունվարի 17-ին հրապարակել էր, որ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փորձ է ծրագրվել, եւ դրանից հետո առավել ուժեղացվել էր Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը: Եվ հիմա այդ համատեքստում ՌԴ ՆԳ նախարարի հայտարարություններն ուշագրավ երանգ են ստանում»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս