Տխուր պատկեր. իշխանություններին չհաջողվեց գոնե մեկ տոկոսի տնտեսական աճ ապահովել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանություններին նախորդ տարի այդպես էլ չհաջողվեց ոչ միայն պետական բյուջեով խոստացված 2.4 տոկոս, այլեւ անգամ մեկ տոկոսի տնտեսական աճ ապահովել: Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016թ. վիճակագրական տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 0.5 տոկոս: Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը տարին ամփոփում է անգամ առանց մեկ տոկոս տնտեսական աճի. խոսուն ցուցանիշ, որը վկայում է իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով ձախողումների մասին:

Նշենք, որ նախորդ տարվա մեջ ավելացել են միայն արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 6.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 7.4 տոկոսով: Փոխարենը կտրուկ նվազել են գյուղատնտեսական ապրանքների արտադրության ծավալները՝ 5.2 տոկոսով, շինարարությունը՝ 10.2 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6.2 տոկոսով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս