«Փաստ» թերթը գրում է. «Սովորաբար ԱԺ ներկա եւ նախկին պատգամավորները «գլխապատառ» ցանկանում են իրենց անունները մտցնել ԱԺ պատգամավորական ցուցակի մեջ եւ պատգամավոր դառնալ:
Որքան էլ զարմանալի է, ճիշտ հակառակն է ԱԺ պատգամավոր, գործարար Դերժավայի Արկադի (Արկադի Հարությունյան) դեպքում: Մինչեւ երեկ նա կտրականապես մերժում էր ՀՀԿ–ի` Սպիտակի ենթաշրջանում ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրվելու առաջարկը:
Մարդը հոգնել է, չի ուզում ԱԺ–ում նստել, բայց ՀՀԿ վերնախավը նրան ստիպում է անպայման դնել թեկնածությունը եւ ձայներ հավաքել ՀՀԿ–ի համար: Բանն այն է, որ այս տարածքում իշխող կուսակցությունը ընտրությունների համար Արկադի նման «փող թափող թեկնածու» չունի:
Կարծում ենք Դերժավայի Արկադի չեմուչումը երկար չի տեւի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: