
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դադարեցնել վիզաների տրամադրումը մուսուլմանական 7 երկրների համար, փոխանցում է Associated Press-ը՝ հղում անելով հրամանագրի ծրագրին, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ:
Հաղորդվում է, որ ծրագրում հիշատակվում են Իրաքը, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան և Եմենը:
Այդ երկրների քաղաքացիների համար վիզաների տրամադրման դադարեցումը պլանավորվում է, ծայրահեղ դեպքում, մեկ ամիս:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դոնալդ Թրամփը ստորագրել է ԱՄՆ սահմանային պահպանության, ինչպես նաև իմիգրացիայի մասին հրամանագրերը: