
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ հունվարի 25-ին ժամը 17:15-ի դրությամբ հակառակորդի կողմից կրակահերթ է եղել և դադարել:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
«Կարճ կրակահերթ է եղել գյուղի ուղղությամբ, ոչ նյութական, և ոչ էլ մարդկային կորուստներ չենք ունեցել: Այս պահին ամեն ինչ նորմալ է:
Նարեկ Սահակյանի խոսքով՝ ճանապարհը բաց է , այս պահին վիճակը հանգիստ է: Վերջինս առավոտյան այցելել է դպրոց, դասընթացներն իրեն հունով ընթանում են: