
Երևանում այսօր Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել: ArmLur.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ շտապօգնության կայանից 9:20 ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի բակում կա տղամարդու դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝ ցած է ընկել։
Լուսնկարը՝ shamshyan.com-ի: