Թրամփը պատմել է, թե ինչպես է ապրում Սպիտակ տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Times թերթի հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ապրում Սպիտակ տանը:

Թրամփը տասնյակ տարիներ ապրել և աշխատել է իրեն պատկանող երկնաքերում, որը գտնվում է Մանհեթենում:

Թրամփին դուր է եկել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակն ու գրասեղանը, որի առջև նստել են նախագահներ Ջոն Քենեդին, Ռոնալդ Ռեյգանը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ-կրտսերն ու Բարաք Օբաման:

«Հեռախոսներն ամենագեղեցիկն են: Աշխարհում ամենաանվտանգ համակարգն է»,-պատմել է Թրամփը՝ խոսելով կառավարական կապերի ապարատների մասին: Ընդ որում, Թրամփը խոստովանել է օգտվում է իր հին և վատ պաշտպանված Android հեռախոսից, որի  միջոցով թվիթերում գրառումներ է կատարում:

Թրամփը նաև պատմել է, որ առավոտներն անցկացնում է նույն կերպ, ինչպես իր հին տանը. արթնանում է վաղ առավոտյան ժամը 6-ին և նորություններ դիտում հեռուստացույցով, զուգահեռ թերթեր է կարդում, գիրք չի կարդում: Թրամփը մեծ ոգևորվածությամբ է խոսել իր նոր տան մասին:

New York Times թերթը նշում է, որ փետրվարի սկզբին Թրամփը կմեկնի Ֆլորիդա, որտեղ սեփական կալվածք ունի: Թրամփին հատկապես տպավորել է այն, որ նա գիշերում է այն նույն սենյակում, որտեղ գիշերել է Աբրահամ Լինքոլնը:

«Այստեղ այնքան պատմություն կա»,-եզրափակել է Թրամփը:




Լրահոս