
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց քննարկել 2010 թվականին սահմանված «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը:
«Պետք է բարձրացնել ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը պետք է քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ»,- նշեց Կարեն Կարապետյանը: