Ժամանակակից պայմաններում շատ համաձայնագրեր կամ պայմանագրեր պարզապես չեն կենսագործվում, չեն իրականացվում: ArmLur.am-ի հետ զրույցում խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցից, այս մասին նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Բացի այն, ինչ մեզ հաղորդել են, այդպիսի հանդիպումների ժամանակ տեղի է ունենում նաև կոնֆիդենցիալ հանդիպումներ և լինում են պայմանավորվածություններ: Մենք ունենք անորոշության որոշակի մակարդակ, որի պարագայում չենք կարող ասել` այո, շատ լավ կլինի», – նշեց նա:
Հարցին` կառավարության կազմավորումից չորս ամիս անց, ինչ կարող ենք ասել` տնտեսության վիճակն ինչպիսին է և կան արված քայլեր, Բոստանջյանը նշեց. «Շատ աղոտ ու շատ փոքր եմ տեսնում և հասկանում եմ, որ դա այդպես էլ պետք է լիներ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան