Պուտինը պարգևատրել է Մարիա Զախարովային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային Բարեկամության շքանշանով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ նախագահը պարգևատրել է հասարակական և պետական գործիչներին:

Զախարովան ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ է, 2005-2008թթ. աշխատել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի մամուլի քարտուղար: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է 2015թ.-ից՝ դառնալով առաջին կինը, ով երբևէ զբաղեցրել է այդ պաշտոնը:




Լրահոս