Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ» վարկանիշային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամսագիրը ներկայացրել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ» վարկանիշային աղյուսակը: 3-րդ հորիզոնականում է «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Forbes-ի տվյալներով՝ «Տաշիր» գրուպի եկամուտի հիմնական աղբյուրը Դմիտրովի մայրուղում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնն (վարձակալության տրված օբյեկտների տարածքը կազմում է 105 000 քառ. մ) ու  Novotel Moscow City-ն է (ներառում է 360 համար):

Սամվել Կարապետյանի՝ անշարժ գույքի վաճառքից ստացված  տարեկան եկամուտը կազմել է 670 միլիոն դոլար:

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել Զարախ Ալիևն ու Գոդ Նիսանովը, երկրորդ տեղում է Ինվար Կամպրադը:




Լրահոս