Մեզանից շատերը ցանկանում են սպորտով զբաղվել և լավ կազմվածք ունենալ արդեն գարնանը: Սակայն այդ ցանկությունն անհետանում է նույնքան արագ, որքան հայտնվել էր:
Այս պարզ վարժությունները կփոխեն ձեր մարմինը ընդամենը 4 շաբաթվա ընթացքում:
Ձող
Սա կայուն վարժություն է: Շարժումներ չկան, ամենակարևորն այստեղ մարմինը ճիշտ պահելն է: Հենվել պետք է արմունկների, նախաբազուկի և ոտնաթաթերի վրա: Մեջքը պետք է ուղիղ լինի, գոտկատեղը ձգված: Այդ կերպ կձգվի ոչ միայն որովայնը, այլև ձեռքերի, մեջքի և ազդրերի մկանները:
Հրում
Սկզբում պետք է ընդունել ձող դիրքը: Մեջքը, կոնքերն ու ոտքերը պետք է ուղիղ գիծ կազմեն: Դրա շնորհիվ ձգվում են ոչ միայն ձեռքերի մկանները, այլև պրեսը: Ապա աստիճանաբար մարմինը վերադարձեք սկզբնական դիրքին:
Ազդրերի մկանների ձգում
Սկզբանական դիրքը պատկերված է առաջին նկարում. ձեռքերի և ծնկների վրա կանգնած: Դրանից հետո ուղղեք մեկ ոտքը, փորձեք այն ուղիղ պահել: Ոտքի հետ միասին ձգեք հակառակ ձեռքը: Ապա նույնը արեք մյուս ձեռքի և ոտքի հետ:
Նստումներ
Կարևորը բալանսը պահելն է, ոտքերը պետք է բացված լինեն ուսերի լայնությամբ: Ընդ որում, ծնկներն ու ոտքերը պետք է նույն մակարդակի վրա գտնվեն:
Պրես
Այս վարժության համար անհրաժեշտ է պառկել մեջքի վրա՝ ձգելով ձեռքը գլխի վերևում: Ապա դանդաղ բարձրացրեք ծալված ծունկը և հասցրեք ձեռքին, ինչպես պատկերված է: Ձախ ոտքը՝ ձախ ձեռքին և հակառակը:
Պրես + ազդրեր
Այս վարժությունն իրենից եռանկյունի է ներկայացնում: Ոտքը բարձրացրեք մաքսիմալ վերև, ինչպես պատկերված է 1-ին նկարում: Ապա իջեցրեք և փորձեք հասնել քթի ծայրին:
Իրան
Ոտքերը լայն բացեք, ծնկները մի քիչ ծալեք, մեջքը ուղիղ: Ապա գնդակը ձեռքին թեքվեք մի կողմից մյուսը՝ փորձելով դիպչել պատին: Կարևոր է այդ ընթացքում մեջքն ուղիղ պահել: