Տուգանել են «Ազատ» ՋՕ ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, քննարկելով «Ազատ» ջրօգտագործողների ընկերության վերաբերյալ վարչական վարույթի նյութերը, որոշում է կայացրել Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող այդ ընկերությունից ժամանակին չկատարված պարտավորությունների համար գանձել ավելի քան 20 մլն դրամ: Իսկ «Ազատ» ՋՕԸ տնօրենը Արման Գեւորգյանն է, ում գործունեության մասին մամուլում շատ անգամներ է գրվել՝ նշելով, որ «Ազատ» ՋՕԸ պետը հասցրել է իր պաշտոնավարման ընթացքում ջերմոցներ հիմնել ու առաջնահերթության կարգով ոռոգում է սեփական ջերմոցները։

Նշենք, որ «Ազատ» ՋՕԸ-ի տնօրեն Արման Գեւորգյանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գեւորգյանի որդին է: Պարզվում է՝ ջերմոցներ կառուցելու համար գումարներ կան, իսկ հարկային պարտավորությունները մարելու համար՝ ոչ:




Լրահոս