Գեղեցկության իդեալները տարբեր երկրներում տարբեր են: Դա նշանակում է, որ մեր արտաքին տեսքը ոչ բոլորին է դուր գալիս, իսկ ինչ-որ մեկի համար այն անպայման գեղեցկության իդեալ կթվա:
Տարօրինակություններ, որոնք սեքսուալ են համարվում տարբեր երկրներում.
Ծուռ ատամներ, Ճապոնիա
Արևմտյան երկրներում «հարթ» ժպիտը գեղեցիկ է համարվում, և թվում է, թե այլ կերպ չի կարող լինել: Ճապոնիայում ամեն ինչ այլ է: Համարվում է, որ ծուռ ատամների շնորհիվ դեմքն անհավանական գեղեցիկ է դառնում: Այդ թրենդի համար Ճապոնիայում աղջիկներն ու տղաները հերթեր են կանգնում ատամնաբույժների մոտ:
Սպիներ, Արևմտյան Աֆրիկա, Նոր Գվինեա
Նոր Գվիենայի և Աֆրիկայի որոշ երկրներում մարմինները զարդարում են բազմաթիվ սպիներով:
Սրտի ձևով դեմք, Հարավային Կորեա
Հարավային Կորեայում պլաստիկ վիրահատությունները ոչ միայն տարածված են, այլև նորմալ են համարվում: Երկրում գովազդներ են կախվում, որոնք կոչ են անում բարելավել արտաքին տեսքը: Գեղեցկության գլխավոր բնորոշիչն այստեղ համարվում է սրտի ձևով դեմքը:
Ավելորդ քաշ, Մավրիտանիա
Մավրիտանցի աղջիկները ոչ մի շանս չունեն դուր գալ տղամարդուն, եթե որովայնի վրա ճարպային շերտեր չունեն: Նրանց սննդակարգի կալորիականությունը հասնում է օրական 16 հազար կկալ (մինչդեռ նորման 1500 կկալ է):
Վիրակապեր, Իրան
Կարելի է ասել, որ Իրանը ռինոպլաստիկայի մայրաքաղաքն է: Այստեղ կանայք և տղամարդիկ պատրաստ են ամեն ինչի ուղիղ քիթ ունենալու համար: Դա ոչ միայն գեղեցկություն է, այլև որոշակի ստատուս հասարակության մեջ:
Սպիտակ մաշկ, Չինաստան, Թաիլանդ
Ասիական մի շարք երկրներում գեղեցկության չափանիշ է համարվում սպիտակ մաշկը: Դա վերաբերվում է նաև տղամարդկանց, սպիտակեցնող միջոցն օգտագործվում է սափրվելուց հետո:
Լայն ճակատ, Ֆուլբե ազգ
Լայն ճակատ ունենալու համար նրանք նույնիսկ մազերի որոշակի հատված են հեռացնում գլխից:
Երկար վիզ, Բիրմա
Արևելյան Բիրմայի շրջաններից մեկը կոչում են «ընձուղտ կանանց երկիր»: Կանայք այստեղ օղակներ են կրում, որպեսզի վիզը երկար լինի:
Ձգված շուրթեր, Մուրս ցեղ
Եթովպիայի այս ցեղի աղջիկները ձգում են շուրթերը հատուկ սկավառակների օգնությամբ: Որքան մեծ է սկավառակը, այնքան աղջկա սոցիալական ստատուսը բարձր է, և այդպիսով բարձր է ամուսնությունից առաջ նրա համար տրված գումարի չափը:
Միացված հոնքեր, Տաջիկստան
Եթե բնությունը տաջիկուհուն նման հատկությամբ չի շնորհել, ապա հոնքերի միջև սև գույն են ներկում: Տեղացիները համոզված են, որ միացված հոնքերը հաջող ճակատագրի նշան են: