Հայտնի են Eurasia Mobile Challenge մրցույթի հաղթողները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը Հայաստանում ուրախ է հայտարարել Երևանում կայացած Eurasia Mobile Challenge եզրափակչի հաղթողների անունները: Երեք հաղթող թիմերը կմասնակցեն Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge 2017-ին:

Eurasia Mobile Challenge-ը ՎիմպելԿոմի կորպորատիվ պատասխանատվության «Make Your Mark» առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է: Երևանյան միջոցառմանը 24 հաղթող թիմերը ութ մասնակից երկրներից ներկայացրեցին իրենց թվային գաղափարները՝ 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որը կազմում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային և տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ, գլոբալ ինվեստորներ և ՎիմպելԿոմի բարձրաստիճան ղեկավարներ:

Առաջին տեղ զբաղեցրեց ConfBot թիմը Ռուսաստանից մրցանակը կազմում է 20,000ԱՄՆ դոլար, երկրորդը՝ Earlyone Հայաստանից մրցանակը 15,000ԱՄՆ դոլար և երրորդն է Treepex Վրաստանից՝ 10,000 ԱՄՆ դոլար:

ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը նշեց. «Այս տարվա եզրափակիչի մասնակիցներն ընտրվել էին մոտ 1,000 թիմերի շարքից, որը կրկնապատկում է նախորդ հետաքրքրությունը Eurasia Mobile Challenge-ի նկատմամբ: Տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնում կայանալիք բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge եզրափակչում:

Որպես ընկերություն մեր նպատակն է տեսանելիություն հաղորդել իրենց տեսակի մեջ լավագույն նախաձեռնություններին և նպաստել վերջնական օգտագործողների շրջանակում դրանց կիրառմանը»:

«Ուրախ ենք, որ կարողացանք հյուրընկալել բոլոր ցանկացողներին Հայաստանում Eurasia Mobile Challenge եզրափակչի շրջանակում, կրկնակի ուրախ եմ, որ հաղթող թիմերի կազմում է նաև մեր հայկական թիմը, որը ցուցաբերեց համարձակություն, ստեղծագործական և մասնագիտական մոտեցում։ Մեզ համար շատ նշանակալի է այս հաղթանակը։ Եկեք մաղթենք հաջողություն մեր թիմերին Բարսելոնի Global Mobile Challenge եզրափակչում և հաղթանակ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Բարսելոնում:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում:

* * *
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը:

«ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Հասարակայնության հետ կապեր`
Հայաստանում Beeline ՎիմպելԿոմ Եվրասիա
Տաթև Այրումյան Ալեքսանդր Շապլիգին
+ 37499 22 16 15 + 7 916 639 72 63
[email protected] [email protected]




Լրահոս