ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից տեղեկանում է, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.-ն այսօր դուրս է գրվել Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։
«Տուժածից 2-ը` Գևորիկ Դ.-ն (1992թ. – աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով) և Կարեն Հ.-ն (1984թ. – աջ անրակի միջին երրորդականի փակ թեք կոտրվածք) վիրահատվել են։
Հիվանդանոցում բուժումը շարունակող ՀՀ 4 քաղաքացու վիճակը բավարար է»,-նշել է նա։