![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/72FDD53A-7E14-4B80-84E1-6C898C38D59B_w987_r1_s.jpg)
Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել Արցախ այցելած Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատավորը որոշում է ընդունել մերժել Բելառուսի գլխավոր դատախազության բողոքն ու ուժի մեջ թողել Լապշինի արտահանձնման մասին որոշումը:
Դատական նիստն անցել է փակ ռեժիմով: Իսրայելի և Ռուսաստանի դիվանագետներին, ինչպես նաև լրագրողներին թույլ են տվել ներս մտնել միայն որոշումը կայացնելուց հետո:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել։