Երբ ՀՀ-ում կեղծիքների գնով կայացած սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, թե ընտրակեղծարարների մասին հրապարակումները «կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:
Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանից հետաքրքրվեց` արդյո՞ք այս մեկ տարվա ընթացքում եղել են մարդիկ, որոնք դիմել են դեսպանատուն, եւ այդ պատճառաբանությամբ նրանց մուտքի վիզա տալը մերժվել է:
«ԱՄՆ կառավարությունն ունի գործընթացներ ու ընթացակարգեր, որոնք միտված են ընտրակեղծիքներ գործած, ինչպես նաեւ բռնություն թույլ տված կամ հրահրած անձանց մասնակցությունը ԱՄՆ կառավարության ծրագրերին կամ միջոցառումներին թույլ չտալուն: Մենք գործողության մեջ ենք դրել այս ընթացակարգերը եւ մի շարք գործերով ձեռնարկել դրանցից բխող միջոցներ: Անձնական տվյալների գաղտնիության նկատառումներով՝ մենք իրավասու չենք հայտնել հավելյալ տեղեկություններ կամ մանրամասներ»,- պատասխանեցին դեսպանատնից: