Կադրային փոփոխություններ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ArmLur.am-ը  տեղեկանում է, որ 2017թ.-ի հունվարի 26-ին Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամաններով ծառայությունում կատարվել են կադրային նոր նշանակումներ.

1. Արդարադատության մայոր Էդգար Հայկի Պողոսյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից:

2. Արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը նշանակվել է Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

3. Արդարադատության մայոր Գարեգին Վլադիմիրի Բեգոյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ` ազատվելով Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից:

4. Արդարադատության գնդապետ Արտակ Վահրամի Թադևոսյանն ու արդարադատության կապիտան Զավեն Գևորգի Թադևոսյանը նշանակվել են Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ` ազատվելով համապատասխանաբար Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի և Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոններից:

5. Արդարադատության մայոր Սմբատ Ատոմի Մխիթարյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ` ազատվելով նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնից:




Լրահոս