ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ ԳՄ նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մեկնարկեց իշխող «Հայաստանի հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստը, որին անմիջապես կհաջորդի կուսակցության խորհրդի նիստը:

Ինչպես հայտնի է՝ նախորդ հինգշաբթի՝ այս տարվա առաջին ԳՄ նիստից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ղեկավար մարմինը կհստակեցնի նախընտրական ցուցակների հարցը, խորհրդի նոր կազմը, նախընտրական շտաբի, քարոզչական աշխատանքների հետ կապված հարցեր եւ դրանք կներկայացնի խորհրդի քննարկմանը:

ՀՀԿ-ականները ավելի քան մեկ ժամ առաջ, իսկ քիչ առաջ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեցին Մելիք Ադամյան, որտեղ բազմաթիվ հարցեր այսօր, ըստ երեւույթին, կստանան իրենց պատասխանները:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօրվա նիստից առաջ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարները ՀՀԿ վերնախավին նախապես ներկայացրել են իրենց տարածքներից ռեյտինգայինով կամ ոչ ռեյտինգային կարգով առաջադրվող պատգամավորների պոտենցիալ թեկնածուների ցուցակները, որպեսզի դրանք վերջնական տեսքի բերվեն, հստակեցվեն և հաստատվեն:

Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, կուսակցությունում արդեն իսկ մոտավոր հաշվարկներ կան, որ պետք է առավելագույնը 164 ռեյտինգային թեկնածուներ առաջադրվեն: Եւ եթե այդ 164 թեկնածուները ՀՀԿ վերնախավի ակնկալած միջինը 3 հազար ձայն ապահովեն, ստացվում է՝ 492 հազար ձայն: Ասել է թե՝ ՀՀԿ-ն միայն ռեյտինգային թեկնածուների ջանքերի շնորհիվ ակնկալում է ստանալ մոտ 45 տոկոս ձայն՝ առանց լուրջ միջամտությունների:

Թե որքանով կիրականանան ՀՀԿ-ի այս ծրագրերը, ժամանակը ցույց կտա:




Լրահոս