
Հանրապետության տարածքում հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 27-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 27-30-ը սպասվում է ձյուն: 31-ին‵ առանց տեղումների եղանակ: