hetq.am-ը գրում է, որ Շվեյցարիայի արդարադատության դաշնային դեպարտամենտը չի մերժել հայկական կողմին իրավական աջակցության հարցում: OCCRP-ի մեր գործընկերների հարցմանն ի պատասխան, Շվեյցարիայի արդարադատության դեպարտամենտի մամլո խոսնակ Ինգրիդ Ռյուսերը (Ingrid Ryser) հայտնել է, որ իրենք հայկական կողմի միջնորդությունը չեն բավարարել, քանզի այն չի համապատասխանել միջնորդության պահանջներին, այսինքն` պատշաճ կազմված չի եղել. «Հայկական իշխանությունները կարող են ցանկացած ժամանակ հստակեցնել միջնորդությունը»,- հայտնել է մամուլի խոսնակը:
«Հետքի» հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2017թ. հունվարի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունն այն մասին, որ Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը չեն կարող բավարարել:
Սակայն թե ինչու էր մերժվել՝ ՀՔԾ-ն չէր մանրամասնել: Ստացվում է, որ Շվեյցարան ոչ թե մերժել էր հայկական կողմին իրավական աջակցության հարցում, այլ հայկական կողմը չի կարողացել պատշաճ միջնորդություն ներկայացնել Շվեյցարիայի արդարադատության դաշնային դեպարտամենտին և պատասխան ստանալ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: