«Ժառանգությունը» բանակցում է բոլորի հետ, բացի Հովիկ Աբրահամյանից. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունն այդպես էլ չի որոշել՝ ինչ ձեւաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Ո՛չ, ո՛չ, ո՛չ»,- այսպես արձագանքեց այդ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդեն հստակեցրե՞լ եք, թե ում հետ եք մասնակցելու առաջիկա ընտրություններին: Մարտիրոսյանը միաժամանակ դժվարացավ ասել՝ երբ կկայացնեն իրենց որոշումը:

Իսկ թե ո՞ր ուժերի հետ են իրենք բանակցություններ վարում, կուսակցության փոխնախագահը նշեց. «Բոլորի հետ, բացի Հովիկ Աբրահամյանից»: Մարտիրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Հ. Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո որեւէ մեկին չի միանա: «Որեւէ դաշինք չի ուզի այդպիսի խորը հարված վերցնել իր վրա»,- ասաց նա:




Լրահոս