ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն քաղաքական խոչընդոտ չի տեսնում ԱԺ ընտրությունների օրը հետաձգելու մեջ. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը հետաձգելու մեջ: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս նշեց,  թե այդ մասին խորհրդի նիստին ասել է Սերժ Սարգսյանը:

«Այս օրերին մենք տեսանք, որ որոշ գործընկերներ տարբեր կուսակցություններից իրենց առաջարկությունները ներկայացրին ընտրության օրվա հետ կապված, քանի որ այդ օրը լրանում է քառօրյա պատերազմի մեկամյակը: Մեր կարծիքը հետեւյալն է` ապրիլի 2-ը ազգային համախմբման, միասնության, մեր հերոս տղաների հիշատակի օրն է, բանակաշինության ոլորտում ձեռքբերումների մեկամյակը կարող է լինել: Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական համաձայնության, որ մի քանի օրով հետաձգենք ընտրության օրը, ՀՀԿ-ն այստեղ որեւէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

 




Լրահոս