Ձյան տեղումները շարունակում են անակնկալ մնալ Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիթեք» ընկերության համար:
Արդյունքում վթարները գնալով ավելանում են:
Յուրաքանչյուր անգամ, երբ տեղումներ են լինում, քաղաքացիները ստիպված հույսը դնում են արեւի վրա:
Կարծես, միայն արեւն է ի զորու մաքրել ձնակույտերը:
Երեւանի կենտրոնը եւ դրան հարակից մյուս փողոցները ողջ ձմռան ընթացքում անմխիթար վիճակում են գտնվում:
Իսկ քաղաքապետը շարունակում է խորհրդակցություններ հրավիրել եւ խիստ հանձնարարականներ տալ:
Չնայած արեւը երկար ժամանակ է չէր երեւում, այդուհանդերձ, շարունակում են հույսով լի սպասել նրան: