ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը հրաժարական է տվել` չցանկանալով աշխատել Թրամփի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարության աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների մեծամասնությունը հրաժարականի դիմումներ են ներկայացրել, քանի որ չեն ցանկանում աշխատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

The Washington Post-­ը հաղորդում է, որ այս լուրը նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հայտնել են հունվարի 25­-ին:

«Նախ հրաժարական ներկայացրեցին պետքարտուղարի տեղակալ Պատրիկ Քենեդին, ինչպես նաև այլ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այնուհետև հրաժարականներ ներկայացրին վարչական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջոյս Ան Բարը, հյուպատոսական հարցերով տեղակալ Միշել Բոնդը, ինչպես նաև օտարերկրյա ներկայացուցչությունների գրասենյակի տնօրեն, դեսպան Ջենթրի Սմիթը: Նրանք բոլորն էլ կարիերային դիվանագետներ են և աշխատել են ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ նախագահների հետ»,-­ ասել է նա:




Լրահոս