«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ակտիվորեն սկսեցին լուրեր տարածվել, որ հնարավոր է ՀՀԿ-ն լքի նաեւ գժի թղթով հայտնի Գյումրու քաղաքապետ աշխատած Վարդան Ղուկասյանը, ինչը հենց ինքը՝ Վարդանիկը, չի հերքել: Հանրապետականից դուրս գալուց հետո նրա հանգրվանը, ամենայն հավանականությամբ, լինելու է Բարգավաճ Հայաստանը:
Սակայն հարցն այն է, թե արդյոք կընդունի եկեղեցի կառուցող Ծառուկյանը մի մարդու, ով ամբողջ Գյումրիով հայտնի է որպես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու համար հանգանակված գումարները «թռցնողը»: Հիշեցնենք, որ կա նաեւ մի ֆիլմ, որտեղ ապացուցվում է գողության փաստը եւ, որ քաղաքի բնակիչներից մի քանիսը քաղհայց են պատրաստում Վարդանիկի դեմ՝ եկեղեցու շինարարության փողերը հետ վերադարձնելու պահանջով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: