«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերջին շրջանում ակտիվ քննարկումների մեջ է հայաստանյան խճճված քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերի հետ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս օրերին Ս.Դեմիրճյանը հանդիպումներ է ունեցել ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Համախմբում» կուսակցության, «Ելք» դաշինքի ներկայացուցիչների, Գագիկ Ծառուկյանի եւ անգամ Արթուր Բաղդասարյանի հետ: Քննարկումների հիմնական թեման խորհրդարանական ընտրություններն են եղել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» դաշինքում Դեմիրճյանին առաջարկվել է 5-րդ, իսկ Օհանյանի գլխավորությամբ ձեւավորվելիք դաշինքում` 3-րդ հորիզոնականը: Սակայն Ստեփան Դեմիրճյանը այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե որ դաշինքին միանալն է իրեն քաղաքականապես եւ անձնապես ձեռնտու: Հավելենք, որ Դեմիրճյանին իրենց կողքին ցանկանում են տեսնել նաեւ ՀԱԿ-ում, որտեղ նրան առաջարկվել է երկրորդ հորիզոնականը: Սակայն Դեմիրճյանը որեւէ մեկին վերջնական պատասխան չի տվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: