Տեր և տիկին Օհանյանների բաղձալի երազանքը. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սեյրան Օհանյանը չի անդամակցում որեւէ կուսակցության և փորձում է իրենց ստեղծած դաշինքում բացարձակ լիդերի կարգավիճակում լինել շատ հասկանալի պատճառով, որպեսզի իրականացնի տեր և տիկին Օհանյանների բաղձալի երազանքը, 2018-ին` խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում դառնա նախագահ, ինչի մասին, ի դեպ, խոսվում և աշխատանք էր տարվում դեռ Օհանյանի` պաշտպանության նախարար եղած ժամանակ:

Դրա համար է այսօր նա անվերջ մատնանշում Ռուսաստանի գործոնը և իր շուրջ փորձում լայն համախումբ ձևավորել: Չնայած այդ կոնսոլիդացիայում եվրոպայապաշտ Հայրիկյանի ներկայությունն արդեն իսկ բավարար կազուսային է, որովհետև վերջինս «քանդել-հավաքելու» շատ լուրջ մասնագետ է. թե երբ և ինչ կքանդի նա, կերևա առաջիկայում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս