«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ այս օրերին Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը զբաղված է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի լոբբինգով։
Նա վերջինիս անունից բանակցություններ է վարում կուսակցությունների ղեկավարների ու քաղաքական գործիչների հետ հնարավոր համագործակցության մասին։ Ու թեև Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, իրականում՝ դե ֆակտո այդ գործառույթների իր վրա է վերցրել Սամվել Բաբայանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: