Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Բքի և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ – Ալագյազ, Աշոցք – Բավրա, Ոսկեպար – Կիրանց ճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս