Քարոզարշավին կմասնակցեմ այն ծավալով, որքան որ անհրաժեշտ լինի. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփում է իր պաշտոնավարման 118-րդ օրը:

Նախարարն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Զինված ուժերում գրանցված ինքնասպանության դեպքերին. «Ինքնասպանությունը չունի որևէ սահման, այս խնդիրը գոյություն ունի ինչպես Զինված ուժերում, այնպես էլ Զինված ուժերից դուրս, մեզ համար դա հսկայական ցավ է»,-ասաց նա:

Նախարարը նաև խոսեց ապահովագրման հիմնադրամից` նշելով, որ այն ձևավորվում է:

«Ես չեմ ցանկանում շատ կենտրոնանալ այս թեմայի վրա, որովհետև մանրամասն ներկայացրել եմ նման հիմնադրամի ստեղծման նպատակը: Միայն ասեմ, որ մենք արդեն մոտեցել ենք հիմնադրամի ձևավորման եզրափակիչ փուլին»,- նշեց Սարգսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ պաշտպանության նախարարության համար շատ կարևոր է հիմնադրամի աշխատանքի թափանցիկությունը, այդ պատճառով ամեն ինչ անելու են, որպեսզի հանրության համար հիմնադրամի աշխատանքը լինի հասանելի, հասկանալի և ընդունելի:

Դիտարկմանը` մասնակցելու է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, նախարարը նշեց.

«Կմասնակցեմ քարոզարշավին այն ծավալով, որքան որ անհրաժեշտ լինի: Շատ ինտենսիվ քննարկումների փուլում ենք, անելու եմ այնպես, որ քարոզարշավի օրենքի ոչ տառը, ոչ հոգին չխախտվեն իմ մասնակցության արդյունքում»:




Լրահոս