Եթե մենք բարելավենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, հիանալի կլինի. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն, ինչը շահավետ կլինի երկու երկրների համար:

Fox News-ի հարցազրույցում Թրամփը պատմել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր հետ:

«Եթե մենք բարելավենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, հիանալի կլինի: Դա լավ կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար: Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մյուսների հետ»,-ասել է Թրամփը:

«Կա հնարավորություն, որ մեզ չի հաջողվի, սակայն մենք կփորձենք»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են միավորել ջանքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:




Լրահոս