Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ներկայացրել է ԵՏՄ-ում գազի միասնական շուկա ստեղծելու ծրագիրը հունվարի 25-ին Վիեննայում Եվրոպական գազային 10-րդ համաժողովի շրջանակներում: Այս մասին ասվում է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ծրագիրը մինչև տարեվերջ պետք է հաստատեն ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները:
ԵՏՄ-ում միասնական շուկայի ձևավորումը կնպաստի շուկայի մասնակիցների թվի աճին, ինչպես նաև սպառողների տարբեր կատեգորիաների համար գազի մեծածախ գների նվազեցմանը:
Եվրասիական տնտեսական միության կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարն է Տիգրան Սարգսյանը: