Հունվարի 24-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհուրդը համաձայնեցրել է «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման ծրագիրը և այն ուղարկել ՀԱՊԿ անդամ պետություններին:
««ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման ծրագրում համաձայնեցվել է երկիրը, որի թեկնածուն կլինի ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը: Դա Հայաստանն է: Ինչպես նաև որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը կղեկավարի մինչև 2020թ.»,-Rusarminfo-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Նա նաև նշել է, որ այն հարցը, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն, պետք է ուղղվի հայկական կողմին: «ՀԱՊԿ քարտուղարությունը պարտավոր չէ որևէ տեղեկատվություն տալ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության մասին»,-հավելել է Զայնետդինովը: