Կառուցողական էր. Զախարովան՝ Լավրով-Մամեդյարով հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կառուցողական էր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ուղղություններն ու կոնկրետ առաջարկները:

Զախարովան նշել է, որ այդ հարցով բանակցությունները կշարունակվեն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հունվարի 24-ին Մոսկվա էր մեկնել ռուսական կողմի նախաձեռնությամբ:




Լրահոս