Այսօր լրագրողների հետհանդիպմանը, պատասխանելով հարցին՝ որքանով է ներգրավված լինելու Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, թե նախարարի պաշտոնը քաղաքական է, եւ ինքը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, մասնակցելու է քարոզարշավին այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի. «Եթե դա լինի շատ ինտենսիվ մասնակցություն, կգտնեմ ձևն ազատելու այդ գործառույթն իմ աշխատանքային ժամերից կամ աշխատանքային պարտականություններից»:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: