Ռուսաստանն արբանյակների դեմ զենք է մշակում. ԱՄՆ զինված ուժեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոն Հայթենը հայտարարել է, որ ռուս մասնագետները զբաղվում են արբանյակների դեմ զենքի մշակմամբ: Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանն ուսումնասիրում է արբանյակների դեմ ռազմական կարողությունները՝ ներառյալ տիեզերքում և լազերների կիրառումն ու այլ հնարավորություններ, որոնք կարող են սպառնալ մեր արբանյակներին»,-ասել է գեներալը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զսպել տիեզերքում «անբարեխիղճ պահվածքը», ինչպես նաև կոնֆլիկտներ թույլ չտալ:

«Ոչ հեռու ապագայում Ռուսաստանն ու Չինաստանը կարող են օգտագործել իրեն հնարավորությունները, որպեսզի սպառնան ցանկացած տիեզերական ապարատի: Մենք պետք է կանխենք դա, և պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է: Այդպես է ԱՄՆ-ն վարավում»,-ասել է Հայթենը:




Լրահոս