Հունաստանը կողմ է Եվրամիության և ԵՏՄ-ի միջև ուղիղ երկխոսությանը. Տիգրան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանը կողմ է Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ուղիղ երկխոսությանը և խոստանում է այդ գիծը անցկացնել ԵՄ-ում, բացի այդ, առաջարկում է ԵՏՄ-Հունաստան տնտեսական խորհուրդ ստեղծել և բիզնես-ֆորում անցկացնել: Այս մասին այսօր հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  (ԵՏՀ) կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը Աթենքում բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԵՏՀ-ն Հունաստանում ԵՏՄ առաջին արտասահմանյան շնորհանդեսն է անցկացրել երկու տարի առաջ, այժմ Հունաստանում բանակցություններ են սկսվել ԵՏՀ ղեկավարության հետ:

Աթենքում Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի, վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, ԱԳ փոխնախարար Յորգոս Կատրուգալոսի և միջազգային տնտեսական կապերի հարցով Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յորգոս Ցիպրասի հետ:




Լրահոս