Թրամփը պատրաստվում է չեղարկել հակառուսական պատժամիջոցները. ամերիկյան աղբյուրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Atlantic Council վերլուծական կենտրոնի գիտաշխատող Ֆաբրիս Պոտյեն թվիթերի իր էջում գրել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան կչեղարկի հակառուսական պատժամիջոցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աղբյուրները հայտնում են, որ Թրամփի ադմինիստրացիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիր է պատրաստել»,-գրում է Պոտյեն՝ հիշեցնելով, որ Մոսկվայի, Բեռլինի և Վաշինգտոնի միջև բանակցությունները կկայանան շաբաթ օրը:

Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների չեղարկման մասին հայտնում է նաև ամերիկյան Politico պարբերականի աշխատակից Սյուզեն Գլասերը:

«Մի քանի աղբյուրներ հայտնում են այն մասին, որ հրամանագրի համաձայն՝ միակողմանի կարգով կչեղարկվեն հակառուսական պատժամիջոցները»,-թվիթերի իր էջում գրել է Գլասերը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարացան 2014թ. ՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ:




Լրահոս