
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ – Ճամբարակ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները:
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մ:
Բքի և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Հոռոմ – Արթիկ – Ալագյազ, Աշոցք – Բավրա ճանապարհահատվածները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն