Փաստեր կանացի օրգանիզմի մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ կանանց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նրան, որ կինը գաղտնիք է, կանացի օրգանիզմի մասին գիտական փաստերը կարող են շատ բան բացահայտել: Կանացի մարմինը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնց մասին չգիտեն նույնիսկ իրենք՝ կանայք:

 

Գիտնականներն ապացուցել են, որ կանայք թարթում են 2 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ, դրա պատճառը նյարդային համակարգի առանձնահատկություններն են. կանայք ավելի հանգիստ են, այդպիսով բացատրվում է մեկ էմոցիոնալ վիճակից անցումը մյուսին: 

Կանանց սիրտն ավելի արագ է աշխատում, կանանց սիրտը 10–15 %-ով թեթև է տղամարդկանց սրտից: 

Կանացի օրգանիզմն այրում է ճարպերն ավելի դանդաղ, քան տղամարդկանց օրգանիզմը: Այդ իսկ պատճառով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար այդքան դժվար է ազատվել ավելորդ կիլոգրամներից: 

Կանայք ավելի ուժեղ իմունիտետ ունեն: Գաղտնիքը թաքնված է Х-քրոմոսումում, դրա շնորհիվ՝ կանայք ավելի երկար են ապրում, ինչպես նաև ավելի արդյունավետ պայքարում վարակների դեմ: 

Կանանց մազերի տրամագիծը 2 անգամ փոքր է տղամարդկանց մազերի տրամագծից: 

Կանանց օրգանիզմում ցավային ռեցեպտորներն ավելի շատ են: 

Քնի ժամանակ կանանց ուղեղի ակտիվությունը նվազում է միայն 10 %-ով:

Կանայք կարողանում են ավելի շատ գույներ տարբերել, որն անմիջականորեն կապված է  Х-քրոմոսոմի հետ:

Կանայք տղամարդկանցից ավելի վատ են կողմնորոշվում տարածության մեջ: Կանանց միայն 22 %-ը կարող է ճիշտ կայանել մեքենան: 

Կանանց վիզն ավելի շարժուն է:

Կանայք ավելի շատ են կապվում մարդկանց հետ: 

Կանանց մոտ զարգացած է կողային տեսողությունը: 

Կանայք օրական կարող են մինչև 8000 բառ արտասանել: 




Լրահոս