![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/15398961_1402891076417606_619164673_o-600x338-3.jpg)
2016թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի ու ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջեւ. պատգամավորը հայհոյել էր լրագրողին, հարվածել նրան: Միջադեպից հետո ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս պատգամավորն ու լրագրողը հրավիրվել են ՀՔԾ, որտեղ եւ նրանց միջեւ տեղի է ունեցել առերեսում: Մինչ այդ հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ԱԺ միջանցքներից մեկում, որտեղ չկան տեսախցիկներ: